Մոսկվա.«Թեհրանը ջախջախիչ պատասխան կտա ահաբեկիչներին»
https://parstoday.ir/hy/news/world-i64004-Մոսկվա._Թեհրանը_ջախջախիչ_պատասխան_կտա_ահաբեկիչներին
ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագաh Ֆրանց Կլինցևիչն ասել է.«Իրանը Թեհրանում իրականացված ահաբեկիչների հարձակմանը ջախջախիչ պատասխան կտա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 07, 2017 19:44 Asia/Tehran
  • Մոսկվա.«Թեհրանը ջախջախիչ պատասխան կտա ահաբեկիչներին»

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագաh Ֆրանց Կլինցևիչն ասել է.«Իրանը Թեհրանում իրականացված ահաբեկիչների հարձակմանը ջախջախիչ պատասխան կտա»:

Ինչպես հաղորդում է IRNA  լրատվական գործակալությունը, ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագաh Ֆրանց Կլինցևիչը նշել է.«Իրանը խստագույն և համարժեք պատասխան կտա հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում և այդ երկրի խորհրդարանի շենքում իլիպականների իրականացրած հարձակումներին»:

Կլինցևիչը հստակեցրել է.«Իրանը  արևմտյան Եվրոպայի երկրների նման չէ: Այս երկիրը երբեք  նման վիրավորանք չի հանդուրժելու և այս երկրում լուրջ մոտեցումներ կան ահաբեկչության դեմ մղվող պայքարի նկատմամբ»:

Կրեմլը ևս հայտարարել է, որ Թեհրանում զինյալ անձանց ահաբեկչական հարձակումն ընդգծում է ահաբեկչության դեմ պատերազմում ջանքերի համախմբման և իսլամական երկրների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: