Հունիս 08, 2017 18:26 Asia/Tehran
  • Ռուսաստանին մտահոգում են Հյուսիսային Կորեայի  հրթիռային փորձարկումները

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Մոսկվային անհանգստացնում են Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները, քանզի նման քայլերը լարվածություն են առաջացնում տարածաշրջանում»:

Նշելով, որ Մոսկվան ամենայն ուշադրությամբ հետևում է Կորեական թերակղզու իրավիճակին, ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հստակեցրել է.«Ռուսաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ` Կորեական թերակղզու  միջուկային հարցը և մյուս խնդիրները կարգավորելու նպատակով»:

«Ռուսաստանն աջակցում է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշմանը», ընդգծել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը նաև մտահոգություն է հայտնել Ասիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի ռազմական քայլերի կապակցությամբ: «ԱՄՆ ռազմական սպառնալիքները չեն կարող նպաստել բանակցությունների վերսկսմանը», նշել է Զախարովան:

Պիտակ