ԵՄ-ն մտադիր է դառնալ աշխարհում ռազմական արդյունաբերությունում ամենախոշոր ներդրողը
https://parstoday.ir/hy/news/world-i64190-ԵՄ_ն_մտադիր_է_դառնալ_աշխարհում_ռազմական_արդյունաբերությունում_ամենախոշոր_ներդրողը
Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհում ռազմական արդյունաբերությունում ամենախոշոր ներդրողը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2017 16:09 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտադիր է դառնալ աշխարհում ռազմական արդյունաբերությունում ամենախոշոր ներդրողը

Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհում ռազմական արդյունաբերությունում ամենախոշոր ներդրողը:

Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ հանդես գալով Պրահայում պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:

«ԵՄ պաշտպանության ներդրումային հիմնադրամի նախագիծը, որը ներկայացրել է Եվրահանձնաժողովը, թույլ կտա Եվրամիությանը դառնալ աշխարհում պաշտպանության ոլորտի ամենախոշոր ներդրողը»,- ասել է նա:

Պաշտպանության հիմնադրամը պետք է 2020 թվականից ապահովի ԵՄ պետությունների ռազմաարդյունաբերական համալիր տարեկան մինչև 5,5 միլիարդ դոլարի ներդրում:

Tert.am