ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i64192-ԱՄՆ_պետքարտուղարը_կայցելի_Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսին կայցելի Թուրքիա՝ 22-րդ համաշխարհային նավթային համագումարի շրջանակում, հայտնում է Anadolu-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2017 23:09 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուլիսին կայցելի Թուրքիա՝ 22-րդ համաշխարհային նավթային համագումարի շրջանակում, հայտնում է Anadolu-ն։

Թիլերսոնը կայցելի Ստամբուլ՝ հուլիսի 9-13-ը անցկացվող համագումարին մասնակցելու համար։

Ֆորումի շրջանակում Թիլերսոնին, որը ժամանակին եղել է Exxon Mobil–ի ղեկավարը, հանձնվելու է Համաշխարհային նավթային խորհրդի բարձրագույն մրցանակը՝ Դյուխհերսթի մրցանակը։ Այսպիսով, Թիլերսոնը կդառնա Համաշխարհային նավթային խորհրդի պատմության մեջ 10-րդ մարդը, ով ստացել է այդ մրցանակը։

22-րդ Համաշխարհային նավթային համագումարում, որը անցնելու է այս տարի Ստամբուլում, մասնակցելու են առաջատար համաշխարհային էներգետիկ ընկերությունների՝ օրինակ Shell, BP, ExxonMobil, Chevron, Total, Saudi Aramco ու SOCAR-ի ղեկավարները, նաեւ ավելի քան 50 երկրների ներկայացուցիչները։

News.am