Աստանայում աշխատանքն ավարտեց Շանհայի համագործակցության գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i64202-Աստանայում_աշխատանքն_ավարտեց_Շանհայի_համագործակցության_գագաթնաժողովը
Ուրբաթ կեսօրին, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնատարների մասնակցությամբ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն ուրբաթ երեկոյան ավարտեց իր աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 03:12 Asia/Tehran
  • Աստանայում աշխատանքն ավարտեց Շանհայի համագործակցության գագաթնաժողովը

Ուրբաթ կեսօրին, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնատարների մասնակցությամբ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն ուրբաթ երեկոյան ավարտեց իր աշխատանքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Շանհայի համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի ու Պակիստանի պաշտոնատարներ:

Նստաշրջանին մասնակցած իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

Թեհրանում ահաբեկչական հարձակումների դատապարտումը, տարածաշրջանի արաբական երկրների միջև ծագած վերջին լարվածությունը երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը, Միջին Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ընդլայնումն Աստանայում տարբեր երկրների պաշտոնատարների հետ ԻԻՀ ԱԳ նախարարի բանակցությունների գլխավոր առանցքներն էին:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովն ավարտվեց այն պայմաններում, երբ Պակիստանն ու Հնդկաստանն այդ կազմակերպության լիիրավ անդամ դարձան, իսկ մեծ հավանականությամբ հաջորդ նստաշրջաններում քննարկման կդրվի նաև ԻԻՀ-ի անդամակցությունը դիտորդի կարգավիճակից լիիրավ անդամակցության բարձրացնելու հարցը: