Հայտնի են օլիմպիական նոր մարզաձեւերը
https://parstoday.ir/hy/news/world-i64316-Հայտնի_են_օլիմպիական_նոր_մարզաձեւերը
2020 թվականի Օլիմպիական խաղերում կավելանան նոր մարզաձևեր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 11, 2017 10:52 Asia/Tehran
  • Հայտնի են օլիմպիական նոր մարզաձեւերը

2020 թվականի Օլիմպիական խաղերում կավելանան նոր մարզաձևեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյի Օլիմպիական խաղերում կավելանան աթլետիկայի 4x400 խառը փոխանցումավազք, ինչպես նաև լողի տղամարդկանց 4x100 խառը փոխանցումալող ու ազատ ոճի 800մ մրցում, կանանց ազատ ոճի 1500մ մրցում:

Որպես մարզաձև կավելանան 3x3 բասկետբոլ, խառը մրցումներ ձյուդոյում, սեղանի թենիսում, նետաձգությունում ու տրիատլոնում: Կավելանան նաև կանանց ու տղամարդկանց մրցումներ BMX ձևում, թիմային մրցումներ սուսերամարտում:  Ծանրամարտում կհեռացվի քաշային մեկ կարգ: Բռնցքամարտում տղամարդկանց 2 քվոտաներ կփոխանցվեն կանանց:

Lragir.am