Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա. Յունկեր
Հունիս 11, 2017 08:36 Asia/Tehran
ԱՄՆ-ին արդեն չի կարելի այնպես վստահել, ինչպես նախկինում, ուստի Եվրոպան պետք է լավ գիտակցի իր պատասխանատվությունը՝ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի փոքր այլ կերպ է տիրապետում քաղաքական արվեստին։ Նրա գործելաոճը ստիպում է եվրոպացիներին պատասխանատվության այլ չափ ու որակ ստանձնել։
Յունկերը նաև նշել է, որ իրենք այլևս առաջվա պես չեն կարող հույս դնել Միացյալ Նահանգների վրա: Միաժամանակ նա շեշտել է, որ տրանսատլանտյան համագործակցությունն այլընտրանք չունի։
hartak.am/
Պիտակ