Մոգերինի.«ԱՄՆ-ը հավատարիմ կմանա ՀԳՀԾ-ին»
(last modified Tue, 13 Jun 2017 13:09:41 GMT )
Հունիս 13, 2017 17:39 Asia/Tehran
  • Մոգերինի.«ԱՄՆ-ը հավատարիմ կմանա ՀԳՀԾ-ին»

Եվրամիության արտաքին քաղաքակնության գերագույն հանձնակատար ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Չնայած ԱՄՆ-ն բողոքում է ՀԳՀԾ-ից, սակայն դա միջազգային մի փաստաթուղթ է»:

Ռոյտերս գործակալության հաղորդման համաձայն՝ «Օսլոյի խաղաղության» համաժողովի ընթացքում Ֆեդերիկա Մոգերինին հստակեցրել է.«Իրանի և Վեցյակի միջև կայացած միջուկային համաձայնությունը վերանայման ենթարկելու մասին ԱՄՆ-ի կողմից ներկայացրած առաջարկը պատճառ կդառնա, որ խոհեմ որոշում կայացվի և այն է՝ պահպանել գործադրվող համաձայնությունը»:

Մոգերինին, հաստատելով ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի արտահայտությունները ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ, ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած զեկույցը կրկին հաստատում է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և այդ մասին կասկածամտությունները չեղարկված են»:

Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարն ասել է.«ՀԳՀԾ-ն միջազգային պայմանագիր է, և Եվրամիությունը փորձում է այն իրագործել»: