Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում բնակչության կեսը տառապում է քաղցից. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i6454-Կենտրոնաֆրիկյան_Հանրապետությունում_բնակչության_կեսը_տառապում_է_քաղցից._ՄԱԿ
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում բնակչության կեսը՝ մոտ 2.5 մլն մարդ, տառապում է սովից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Համաշխարհային պարենամթերքի ծրագրի (WFP) տարածաշրջանային ներկայացուցիչ Բիենվենյու Ջոսան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 10:25 Asia/Tehran
  • Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում բնակչության կեսը տառապում է քաղցից. ՄԱԿ

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում բնակչության կեսը՝ մոտ 2.5 մլն մարդ, տառապում է սովից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Համաշխարհային պարենամթերքի ծրագրի (WFP) տարածաշրջանային ներկայացուցիչ Բիենվենյու Ջոսան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կազմակերպության տեղեկությունների համաձայն՝ սննդամթերքի պակասը մեկ տարվա ընթացքում 5 անգամ ավելացել է։

Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում եւ հարեւան երկրներում ապրող սովյալ 1.4 մլն քաղաքացիներին օգնելու համար մինչեւ հուլիսի վերջ անհրաժեշտ է հավաքել 89 մլն դոլար։ WFP-ն այս պահին հավաքել է այդ գումարի կեսը։