Հուլիս 18, 2021 10:56 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:

 

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Մոնթազերիի հետ: Այս մասին հաղորդել է ԻԼՆԱ լրատվական գործակալությունը:

Դեսպան Աբբաս Բադախան Զոհուրին  հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Մոնթազերիի հետ:

Հանդիպման ժամանակ, Իրանի դեսպանն իր առաքելության մասին զեկուցել է Իսլամական Հանրապետության  գլխավոր դատախազին և նրան է փոխանցել Երևան այցելելու  և երկու երկրի դատական հարցերը քննարկելու համար Հայաստանի գլխավոր դատախազի հրավերը:

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի լավ հարաբերություններին՝  Իսլամական Հանրապետության  գլխավոր դատախազը ցանկություն է հայտնել  առավել զարգացնել երկկողմ  հարաբերությունները, հատկապես  իրավական և դատական ոլորտներում:

Հարկ է նշել, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որ իրանցի ճամփորդների ու զբոսաշրջիկների մեծ մասի ուշադրության կենտրոնում է և Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում իր զբոսաշրջության արդյունաբերությանը զարկ տալու ուղղությամբ: Ուստի Իրանի քաղաքացիների և ճամփորդների իրավունքների պահպանումը և երկու երկրի միջև դատական հարցերի լուծումը մեծ նշանակություն ունեն:

----------------------------

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Զանջան նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Ֆաթոլլահ Հաղիղիի հետ:

Կողմերը քննարկեցին տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության արժանացան առևտրաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, միջհամալսարանական համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակման խնդիրները:

Այցի շրջանակներում Զանջանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցավ գործարար խորհրդաժողով: Դեսպան Թումանյանը նահանգի տնտեսվարողներին ներկայացրեց Հայաստանի տնտեսությունը, գործարար միջավայրի վիճակը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

Զանջանում ՀՀ դեսպանը նաև այցելեց մի շարք արտադրական ձեռնարկություններ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում տնտեսական գործունեության հնարավորությունները:

Ավելի վաղ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել էր նաև Իրանի Կենտրոնական նահանգ:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը եղավ նահանգի մի շարք ձեռնարկություններում և հանդիպեց նահանգի պատասխանատուների հետ:

--------------------------------------------

Հայաստանի կառավարությունն իրանցի արտադրողների համար հիմնադրում է արդյունաբերական հատուկ կենտրոն:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է.«Կենտրոնը տեղակայվելու է Արարատ քաղաքում: Եվ երկու արդյունաբերական կենտրոններ կգործեն Մեղրի և Գյումրի քաղաքներում»:

Քերոբյանը հավելել է.«Իրանական որոշ ընկերություններ բանակցություններ են վարում՝ իրենց արտադրական գործունեության մի մասն այս կենտրոններ տեղափոխելու համար»:

Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում որպեսզի Արաս ազատ առևտրի գոտում նույնպես ավելացնի առևտրական համագործակցություններն Իրանի հետ:

----------------------------------------------

Իրանի փոքր արդյունաբերությունների ու արդյունաբերական քաղաքավանների կազմակերպության և Հայաստանի ներդրումների աջակցության կենտրոնի միջև կնքվելէ համագործակցության հուշագիր:

Տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, հուշագիրը ստորագրել են Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի օգնական Ալի Ռասուլյանը և Հայաստանի ներդրումների աջակցության կենտրոնի տնօրեն Լևոն Օհանեսյանը:

Վերոնշյալ հուշագրի կնքման նպատակների շարքում են՝ երկկողմ համագործակցությունների ընդլայնումը, շահառուներին համապատասխան առևտրական ելքեր առաջարկելը, ներդրումային միջավայրի զարգացումն ու բարելավումը և կողմերի միջև առևտրային հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման նպատակով գործողության շրջանակների ստեղծումը:

Ստորագրող կողմերը պարտավորվել են արժանավայել աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում, այդ թվում համապատասխան տեղեկություններ փոխանցել շահառուներին աշխատանքային միջավայրի, ներդրումների առիթների վերաբերյալ և ընդունել երկու կազմակերպությունների կողմից ներկայացվող հավաքականություններին:

-------------------------------------------

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին:

Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

«Մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:

Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների: Մեջբերման ավարտ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ, և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։

Հիշեցնենք որ այս շաբաթ երկու երկրների սահմանային տրածքներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվեցին մեկ հայ և երկու ադրբեջանցի զինվորներ:

Ադրբեջանի ռազմական ուժերը փորձել էին ամրապնդման աշխատանքներ իրականացնել Հայաստանի սահմանին, օգտագործելով ինժեներական սարքավորումներ:

Հայկական աղբյուրները հաղորդել են, որ հայկական կողմը փորձել է կանխել ադրբեջանցիների գործողությունները և տեղի ունեցած հարձգության արդյուքնում կողմերն ունեցել են զոհեր:

-------------------------------

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Շուշի կատարած այցին։

-----------------------------------

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

«Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հայատարարության մեջ:

------------------------------

Հայաստանի Սահմանադրական դատարանը հայտարարեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը բողոքարկած չորս քաղաքական ուժերի հայցի գործով քննության ավարտի մասին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:

Որոշումը պիտի հրապարակվի ամենաուշը մինչև շաբաթ հուլիսի 17-ը:

Հիշեցնենք, որ որոշումը բողոքարկել էր երկու դաշինք՝ «Հայաստան»-ը եւ «Պատիվ ունեմ»-ը, եւ երկու կուսակցություն՝ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք»: Պատասխանող կողմերն են ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավվածա որպես երրորդ կողմ: