ՄԱԿ-ը նախազգուշացրել է Կենտրոնական Աֆրիկայի հանրապոտությունում ցեղասպանության իրականացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i69316-ՄԱԿ_ը_նախազգուշացրել_է_Կենտրոնական_Աֆրիկայի_հանրապոտությունում_ցեղասպանության_իրականացման_կապակցությամբ
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատուն նախազգուշացրել է Կենտրոնական Աֆրիկայում բռնություններն աճելու և ցեղասպանության իրականացման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2017 11:08 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացրել է Կենտրոնական Աֆրիկայի հանրապոտությունում ցեղասպանության իրականացման կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատուն նախազգուշացրել է Կենտրոնական Աֆրիկայում բռնություններն աճելու և ցեղասպանության իրականացման կապակցությամբ:

Դոյչե Վելլե գործակալության հաղորդմամբ` ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Ստեֆան Օբրայնը մտահոգություն է հայտանել Կենտրոնական Աֆրիակայի հանրապետությունում բռնութուններն աճելու կապակցությամբ, ասելով. «Այդ երկրում ցեղասպանության նշաններ են նկատվում: Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել»:

Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելությունը, որը կոչվում  է «Մինուսկա», ընդգրկում է 12 հազար 870 զորայիններ և ոստիկանության աշխատակազմ, որոնք մինչև նոյեմբերի 15-ը այդ երկրում մնալու արտոնություն ունեն:

Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում թայֆայական բախումնաերի և 2013թ. այդ երկրի կառավարության կործանման հետևանքով այդ երկրում ընդլայնվել է անապահովությունը, ինչը մեծ թվով խաղաղ քաղաքացիների զոհվելու և փախստականի կարգավիճակում հայտնվելու պատճառ է դարձել:

Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը ամենաանապահով երկիրն է համարվում մարդասիրական խմբերի  և ՄԱԿ-ի «Կապույտ սաղավարտ» խաղաղապահ ուժերի համար: