Կենտրոնական Աֆրիկայում հարձակում է իրականացվել եկեղեցու դեմ
Կենտրոնական Աֆրիկայում եկեղեցու վրա իրականացբած հարձակման հետևանքով զոհվել է 37 մարդ:
Համաձայն «Ֆրանս 24»-ի հաղորդման, անծանոթ զինված անձինք շաբաթ օրը զինված հարձակում իրականացնելով Կենտրոնական Աֆրիկայի կենտրոնում գտնվող Ալինդաո քաղաքի մի եկեղեցու վրա, սպանել են առնվազն 37 հոգու:
Զինված անձինք մեկ այլ եկեղեցում ողջակիզել են հոգևորականներից մեկին:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում տարհանվածների գաղթակայանի դեմ զինված անհայտ անձանց հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 42 և վիրավորվել տասնյակ մարդիկ:
Անցած հինգշաբթի նույնպես «Անտի Բալաքա»-ի աշխարհազորայինները Ալինդաո քաղաքում սպանել էին մի քրիստոնյա հոգևորականի և չորս մուսուլմանների:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը 2013 թվականին նախկին նախագահ Ֆրանսուա Բուզիզեի իշխանության կործանումից հետո զինված խմբերի միջև բախման հետևանքով անհանդարտությունների ականատես է: