ԵՏՄ և ՇՀԿ երկրները համաձայնագիր են պատրաստում տնտեսական մայրցամաքային գործընկերության մասին
Շանհայյան կազմակերպության համագործակցության և Եվրասիական տնտեսական միության երկրները պատրաստում են համաձայնագիր տնտեսական մայրցամաքային գործընկերության մասին։
Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովը Մոսկվայում ռուս-չինական առաջին շինֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«2015 թվականի դեկտեմբերին ՇՀԿ ղեկավարների խորհրդում մեր ղազախ գործընկերները հնչեցրել են գաղափար՝ լրջորեն մտածելու ՇՀԿ ազատ առևտի գոտու մասին։ Մենք ոչ միայն պարզապես ընդունել ենք չինական պատվիրակության հետ, մենք զարգացրել ենք այդ գաղափարը մինչև հետևյալը. փաստացի մենք հիմա կպատրաստենք որևէ տնտեսական մայրցամաքային գործընկերություն, ՇՀԿ շրջանակում համապարփակ պայմանագրի մոտեցումներ»,- ասել է նա։