Պուտինը հայտնել է ԻՊ ահաբեկիչների մոտավոր թիվը
https://parstoday.ir/hy/news/world-i64664-Պուտինը_հայտնել_է_ԻՊ_ահաբեկիչների_մոտավոր_թիվը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների թիվը մոտ 80.000 է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 05:53 Asia/Tehran
  • Պուտինը հայտնել է ԻՊ ահաբեկիչների մոտավոր թիվը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների թիվը մոտ 80.000 է:

Ինչպես նշում է ria.ru-ն, Պուտինը մանրամասնել է, որ 80.000-ից 30.000-ը վարձկաններ են աշխարհի 80 երկրից՝ այդ թվում նար Ռուսաստանից:

«ԻՊ-ի շրջանակում ահաբեկիչների մոտավոր քանակը 80.000 է: Երեսուն հազարն օտարերկրյա վարձկաններ են աշխարհի 80 երկրից՝ այդ թվում նաև Ռուսաստանից»,-ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում ասել է ՌԴ ղեկավարը:

Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսորը ծավալուն հարցազրույց է անցկացրել Պուտինի հետ՝ զրուցելով ամենատարբեր թեմաների շուրջ՝ քաղաքականությունից մինչև անձնական: Հարցազրույցը հատվածաբար ցուցադրվում է Showtime հեռուստաալիքով:

Tert.am