ԵՄ-ում չեղարկել են ռոումինգի համար նախատեսված վճարը
https://parstoday.ir/hy/news/world-i64674-ԵՄ_ում_չեղարկել_են_ռոումինգի_համար_նախատեսված_վճարը
Եվրամիությունում հունիսի 15-ից վերջնականապես չեղարկվել է ռոումինգի համար նախատեսված վճարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 07:30 Asia/Tehran
  • ԵՄ-ում չեղարկել են ռոումինգի համար նախատեսված վճարը

Եվրամիությունում հունիսի 15-ից վերջնականապես չեղարկվել է ռոումինգի համար նախատեսված վճարը։

Հետայսու ԵՄ բնակիչները կվճարեն տեղական սակագնի, եթե որոշեն Եվրամիության մեկ այլ երկրում օգտվել հեռախոսակապից, SMS ծառայություններից կամ բջջային համացանցից, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։

Օպերատորները կարող են լրացուցիչ գումար գանձել միայն չարաշահելու դեպքում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը բջջային կապի պայմանագիր է կնքում մեկ այլ եվրոպական երկրում եւ ավելի էժան գնով, իսկ հետո տվյալ SIM քարտն օգտագործում է իր երկրում՝ գումար խնայելու նպատակով։

News.am