Ֆրանսիացիները դժգոհ են խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից
https://parstoday.ir/hy/news/world-i64732-Ֆրանսիացիները_դժգոհ_են_խորհրդարանական_ընտրությունների_առաջին_փուլի_արդյունքներից
Ֆրանսիայի TV5 հեռուստակայանը հաղորդել է, որ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները պարզում են, որ այդ երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի մասնակիցների 52 տոկոսը գոհ չէ ընտրությունների արդյունքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 14:45 Asia/Tehran
  • Ֆրանսիացիները դժգոհ են խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից

Ֆրանսիայի TV5 հեռուստակայանը հաղորդել է, որ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները պարզում են, որ այդ երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի մասնակիցների 52 տոկոսը գոհ չէ ընտրությունների արդյունքներից:

Հարցման մասնակիցների 61 տոկոսը հուսով է, որ  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունը ավելի քիչ ձայներ կշահի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում: 

Նշենք, որ կիրակի օրը Ֆրանսիայում անցկացվել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը՝ ընտրողների մոտ 50 տոկոսի մասնակցությամբ:

«Առաջ Հանրապետություն» կուսակցությունը՝ հավաքելով  ձայների 28 տոկոսը հաղթող է ճանաչվել:

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 2017 թ.-ի հունիսի 18-ին: