Թայվանը պատրաստ չէ ընդունել «Միացյալ Չինաստան» սկզբունքը
https://parstoday.ir/hy/news/world-i64778-Թայվանը_պատրաստ_չէ_ընդունել_Միացյալ_Չինաստան_սկզբունքը
Թայվանի կառավարության ղեկավարն ասել է, որ պատրաստ չե ընդունել «Միացյալ Չինաստան» սկզբունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2017 08:53 Asia/Tehran
  • Թայվանը պատրաստ չէ ընդունել «Միացյալ Չինաստան» սկզբունքը

Թայվանի կառավարության ղեկավարն ասել է, որ պատրաստ չե ընդունել «Միացյալ Չինաստան» սկզբունքը:

Հունիսի 15-ին Թայվանի կառավարության ղեկավար Ցայ Ինգ Վենը հակադարձելով Թայվանի հետ Պանամայի հարաբերությունների խզմանն ասել է «Թայվանը չի հանձնվելու Չինաստանի սպառնալիքներին»:

«Թայվանի հետ պանամայի հարաբերությունների սառեցումը չի ազդելու կղզու վրա».ասել է Ցայ Ինգ Վենը: Պանաման վերջերս Չինաստանի հետ հարաբերություններ հաստատեով, խզել է կապերը Թայվանի հետ:

Չինաստանը Թայվանն իր երկրի մաս է համարում: Չինաստանը չի բացառել  1949 թվականի ներքին պատերազմի վերջում այդ երկրից առանձնացած Թայվանի կողմից անկախությունը հայտարարելու դեպքում  ռազմական քայլերի դիմելու հավանականությունը: