Ադրբեջանն արձագանքել է Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i64822-Ադրբեջանն_արձագանքել_է_Եվրոխորհրդարանի_ընդունած_բանաձևին
Ադրբեջանի խորհրդարանն արձագանքել է այդ երկրում խոսքի ազատության մասին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2017 03:06 Asia/Tehran
  • Ադրբեջանն արձագանքել է Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևին

Ադրբեջանի խորհրդարանն արձագանքել է այդ երկրում խոսքի ազատության մասին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևին:

ԱՓԱ լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալն արձագանքելով Բաքվի կառավարության դեմ Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևին, ասել է, «Այս բանաձևն ընդունվել է հապճեպ պայմաններում և որևէ արժեք չի ներկայացնում»:

Զիաֆաթ Ասկարովը հավելել է. «Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատության ոչ-գովելի վիճակի ու նաև Աֆղան Մուխթարլիի կալանավորման կապակցությամբ Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևը Բաքվի իշխանությունների դեմ բացասական քարոզչության ու հատկապես Եվրոպայում ակտիվ հայկական լոբբի ջանքերի արդյունքն է»:

Նրա ընդգծմամբ, Ադրբեջանը չի անդամակցում ԵՄ-ին և Եվրոխորհրդարանի բանաձևերի դիմաց որևէ պատասխանատվություն չի կրում:

Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանն անցած օրն Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատության ոչ-գովելի վիճակի ինչպես նաև ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի Վրաստանում կալանավորվելու և Ադրբեջան արտահանձնվելու կապակցությամբ բանաձև ընդունեց:

Վրաստանում աշխատող ադրբեջանցի  ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին հունիսի սկզբին անհայտ անձանց կողմից առևանգվելով տեղափոխվել էր Բաքու: Կեղծ արտարժույթ կրելու մեղադրանքով նրա դեմ խափանման միջոց է ընդունվել եռամսյա կալանքը:

Նա երկրորդ քաղաքական ակտիվիստն է, որ հունիս ամսին կեղծ արտարժույթ կրելու մեղադրանքով կալանավորվել է Ադրբեջանի ու Վրաստանի սահմանին: