Ֆրանսիայում տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը
Հունիս 18, 2017 15:36 Asia/Tehran
Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ:
Առաջատարը նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումն է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 32,3%-ը: «Հանրապետական» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 15,8%-ը, Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը ստացել է 13,2%-ի քվե, ձախակողմյանների օգտին քվեարկել է ֆրանսիացիների 11,0%-ը, իսկ նախկին իշխանական սոցիալիստական կուսակցության օգտին՝ 7,4%-ը:
Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուներին հարկավոր էր ստանալ ձայների ավելի քան 50%-ը: Հաջորդ փուլում հաջողության հասնելու համար բավական կլինի մրցակիցներին շրջանցելը:
galatv.am
Պիտակ