Մարդկությանը սննդի սուր պակաս Է սպառնում. WWF
(last modified Wed, 02 Mar 2016 13:49:07 GMT )
Մարտ 02, 2016 17:19 Asia/Tehran
  • Մարդկությանը սննդի սուր պակաս Է սպառնում. WWF

Եթե Երկրի բնակչությունն աճի այնպես, ինչպես այսօր, իսկ սննդի արտադրության եղանակները եւ մարդկանց սննդային նախապատվությունները չփոխվեն, ապա 2050 թվականին մարդկությունը սննդի սուր պակաս կզգա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն զեկույցում, որը պատրաստվել Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համար:

«Արդեն այժմ գյուղատնտեսության կարիքների համար օգտագործվում Է այն հողերի 50 տոկոսը, որտեղ հնարավոր Է բուսականության աճումը: Ըստ որում սննդի արտադրությունն այն հիմնական գործոններից մեկն Է, որն ազդում Է շրջակա միջավայրի վրա՝ շատ դեպքերում կերպափոխելով այն»,- նշում են «Համաշխարհային պարենային համակարգի վերլուծություն» զեկույցի հեղինակները, որը WWF-ի համար պատրաստել Է Metabolic ընկերությունը:

Զեկույցում նշված Է, որ ամբողջությամբ վերցված սննդի արտադրության ժամանակ գոյանում Է բոլոր ջերմոցային գազերի 25 – 30 տոկոսը, որոնք հանգեցնում են կլիմայի փոփոխություների: Ըստ որում մարդու կողմից օգտագործվող ջրային պաշարների 69 տոկոսը վերցվում Է հենց գյուղատնտեսության կարիքների համար, մինչդեռ քաղցրահամ ջուրը կազմում Է Երկրի ամբողջ ջրի ընդամենը 3 տոկոսը:

Ընդգծված Է, որ, ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնեսական կազմակերպության (FAO) տվյալներով՝ այսօր սննդի արտադրանքի 31 տոկոսը պարզապես դեն Է նետվում: Մարդու համար պիտանի սննդի տարեկան «կորուստները» գնահատվում են 1,3 միլիարդ տոննա: Մինչդեռ աշխարհում 795 միլիոնի Է հասնում այն մարդկանց թիվը, ովքեր հաճախ թերասնվում են: Դեն նետվող սննդի նույնիսկ քառորդ մասը բավական Է բոլոր այդ մարդկանց կերակրելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: