Հրդեհ է բռնկել Ֆրանսիայի «Պալյուել» ատոմակայանում
https://parstoday.ir/hy/news/world-i65088-Հրդեհ_է_բռնկել_Ֆրանսիայի_Պալյուել_ատոմակայանում
Ֆրանսիայում սաստիկ հրդեհ է բռնկել «Պալյուել» ատոմային էլեկտրակայանում, որը գտնվում է երկրի հյուսիսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 05:45 Asia/Tehran
  • Հրդեհ է բռնկել Ֆրանսիայի «Պալյուել» ատոմակայանում

Ֆրանսիայում սաստիկ հրդեհ է բռնկել «Պալյուել» ատոմային էլեկտրակայանում, որը գտնվում է երկրի հյուսիսում:

Ինչպես հայտնել է ատոմակայանի տնօրինությունը, կրակը բռնկել է այն արտադրամասի մեքենասրահում, որտեղ գտնվում էին օբյեկտի օժանդակ ագրեգատներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Շտապ կարգով էլեկտրակայանի տարածք ժամանած յոթ տասնյակ հրշեջներին ավելի քան 6 ժամ է պահանջվել, որպեսզի լիովին հաղթահարեն բռնկումը: Կրակի ջերմաստիճանն այնքան բարձր է եղել, որ մեքենասրահում սկսել են հալչել մի քանի տեսակի մետաղներ:

ԱԷԿ-ի տնօրինության տվյալներով՝ հրդեհի հետևանքով ճառագայթաակտիվ նուկլիդների արտանետում տեղի չի ունեցել: Հրդեհի սկսվելուց հետո ամբողջ անձնակազմը հասցրել է հեռանալ շենքից:

«Պալյուել» ատոմակայանը գտնվում է Նորմանդիայում՝ Ծովամերձ Սենի դեպարտամենտում, Դիեպ քաղաքից մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա: Կայանն ունի չորս էներգաբլոկ: Ներկայում աշխատում են դրանցից երեքը: Էլեկտրակայանի անձնակազմը բաղկացած է 1250 աշխատակիցներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lurer.com