ԱՄՆ-ում հրազենային կրակոցների պատճառով տարեկան մահանում է 1300 երեխա
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնը (CDC) հաղորդել է, որ երկրում հրազենային կրակոցների պատճառով տարեկան մահանում է 17 տարին չբոլորած 1300 երեխա:
«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի փորձագետները պարզել են, որ երկրում տարեկան հրազենային ծանր վնասվածք է ստանում շուրջ 5800 երեխա:
Զոհված երեխաների 82 տոկոսը տղաներ են, իսկ սևամորթ երեխաների սպանության հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է:
ԱՄՆ-ում ամեն օր կրակոցներից տուժում է շուրջ 19 երեխա: Փորձագետները նաև հայտարարել են, որ 2007-2015 թվականների ընթացքում, հրազենով ինքնասպանության դեպքերն աճել են շուրջ 60 տոկոսով:
Հրազենով ինքնասպանության դեպքերը ԱՄՆ-ի սպիտակամորթ և բնիկ երեխաների շրջանում 4-5 անգամ ավելի շատ է եղել:
2016 թվականի սկզբից մինչ այսօր, ավելի քան 50 հազար հրաձգության դեպք է եղել ԱՄՆ-ում, որոնց հետևանքով սպանվել է շուրջ 13 հազար և վիրավորվել է 27 հազար մարդ:
ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը զենք արտադրողների ներկայացուցիչն է Սպիտակ Տանը: