ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի առաջարկությամբ հայտարարել է խաղաղապահ ոստիկանություն ստեղծելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i65194-ՀԱՊԿ_ն_ՄԱԿ_ի_առաջարկությամբ_հայտարարել_է_խաղաղապահ_ոստիկանություն_ստեղծելու_մասին
ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ ոստիկանության ստորաբաժանում ստեղծելու շուրջ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 09:11 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի առաջարկությամբ հայտարարել է խաղաղապահ ոստիկանություն ստեղծելու մասին

ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատում է մշտական պատրաստության խաղաղապահ ոստիկանության ստորաբաժանում ստեղծելու շուրջ, որը կմասնակցի խաղաղապահ գործողություններին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«ՄԱԿ-ի առաջարկությամբ եւ խնդրանքով այժմ մենք ստեղծում ենք  մշտական պատրաստության հատուկ ոստիկանական ստորաբաժանում, որը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության գործողություններին»,-ասել է Սեմերիկովը։

Նա նշել է, որ նման ստորաբաժանման աշխատակիցները կընտրվեն բոլոր պետությունների իրավապահ մարմիններից։

«Կառույցն (նման ստորաբաժանման) արդեն քննարկել է Անվտանգության խորհրդի քարտուղարության հանձնաժողովը, մեր առաջարկությունների մասին կզեկուցենք նախագահներին։ Բոլոր պետությունները հավանություն են տվել, մենք ստեղծում ենք ոստիկանական ուժերի մշտական պատրաստության հատուկ խաղաղապահ ստորաբաժանում»,-հավելել է Սեմերիկովը։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին համարում է իր ստանդարտներին համապատասխան եւ հաստատել, որ նրանք կարող են մասնակցել գործողությունների երրորդ երկրներում։

News.am