Մուսուլմանները աշխարհում ամենից շատն են տուժել ահաբեկչությունից
https://parstoday.ir/hy/news/world-i65304-Մուսուլմանները_աշխարհում_ամենից_շատն_են_տուժել_ահաբեկչությունից
Հետազոտությունների արդյունքներից պարզվում է, որ աշխարհում ահաբեկչությունից ամենաշատը մուսուլմաններն են տուժել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 11:47 Asia/Tehran
  • Մուսուլմանները աշխարհում ամենից շատն են տուժել ահաբեկչությունից

Հետազոտությունների արդյունքներից պարզվում է, որ աշխարհում ահաբեկչությունից ամենաշատը մուսուլմաններն են տուժել:

ABC news կայքի հաղորդմամբ, ԱՄՆ-ի Մերիլանդի համալսարանի «Ահաբեկչության ուսումնասիրություն և ահաբեկչության դեմ հակազդեցություն ազգային կոնսորցիում» հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքներից պարզվում է, որ մյուս կրոնների հետևորդների համեմատությամբ մուսուլմանները ավելի շատ են ահաբեկչական հարձակումների թիրախ դառնում:

«Սթարթ»  կենտրոնի տնօրեններից Էրին Միլերն ասել է.«Արևմուտքում մուսուլմանների դեմ շատ հարձակումներ են իրականացվում»:

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի անդամ Էբրահիմ Հուփերն էլ ասել է, որ մուսուլմանների դեմ իրականացվող բռնությունների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լռությունը կամ դիրքորոշման հայտարարման ուշացումը բացասական պատգամ է հաղորդում ԱՄՆ-ի մուսուլմաններին:

Նրա խոսքերով Թրամփի մոտեցումից պարզվում է, որ մուսուլման քաղաքացների կյանքն ու անվտանգությունը մյուս քաղաքցիների չափ կարևոր չէ ԱՄՆ նախագահի համար: