«Լիբերասիոն» թերթը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը
Ֆրանսիայում լույս տեսնող «Լիբերասիոն» թերթը անմարդկային է համարել այդ երկրի հյուսիսային Կալե քաղաքի ներգաղթյալների դեմ Ֆրանսիայի ՆԳ նախարարի վարած քաղաքականությունը:
Քննադատելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնի հայտարարությունները, «Լիբերասիոն» թերթը գրել է.«Այն դեպքում երբ Կալեում գտնվող փախստականները փորձում են գաղթել դեպի Բրիտանիա, Կոլոնը այդ տարածք այցելելով միայն պաշտպանել է ոստիկանության ուժերին»:
Ժերար Կոլոնը ուրբաթ օրը այցելել է Կալե, որտեղ նա, պաշտպանելով փախստականների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքը, փախստականների հասցեին անպատշաճ հայտարարություններ է արել, նրանց անվանելով «քրոնիկ թարախակույտ», «թնջուկ» և «գերխնդիր»:
Ֆրանսիայի ՆԳ նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր արժանապատվորեն վերաբերվել էմիգրանտների նկատմամբ:
Ֆրանսիայի ոստիկանության վարչության տվյալներով՝ ներկայում ավելի քան 4 հազար 500 էմիգրանտ է ապրում Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում, որը կոչվում է ջունգլի: