«Լիբերասիոն» թերթը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i65584-Լիբերասիոն_թերթը_քննադատել_է_Ֆրանսիայի_կառավարությանը
Ֆրանսիայում լույս տեսնող «Լիբերասիոն» թերթը անմարդկային է համարել այդ երկրի հյուսիսային Կալե քաղաքի ներգաղթյալների դեմ Ֆրանսիայի ՆԳ նախարարի վարած քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 13:31 Asia/Tehran
  • «Լիբերասիոն» թերթը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը

Ֆրանսիայում լույս տեսնող «Լիբերասիոն» թերթը անմարդկային է համարել այդ երկրի հյուսիսային Կալե քաղաքի ներգաղթյալների դեմ Ֆրանսիայի ՆԳ նախարարի վարած քաղաքականությունը:

Քննադատելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնի հայտարարությունները, «Լիբերասիոն» թերթը գրել է.«Այն դեպքում երբ Կալեում գտնվող փախստականները փորձում են գաղթել դեպի Բրիտանիա, Կոլոնը այդ տարածք այցելելով միայն պաշտպանել է ոստիկանության ուժերին»:

 Ժերար Կոլոնը ուրբաթ օրը այցելել է Կալե, որտեղ նա, պաշտպանելով փախստականների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքը, փախստականների հասցեին անպատշաճ հայտարարություններ է արել, նրանց անվանելով «քրոնիկ թարախակույտ»,  «թնջուկ» և «գերխնդիր»:

 Ֆրանսիայի ՆԳ նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր արժանապատվորեն վերաբերվել էմիգրանտների նկատմամբ:

Ֆրանսիայի ոստիկանության վարչության տվյալներով՝ ներկայում  ավելի քան 4 հազար  500 էմիգրանտ է ապրում Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում, որը կոչվում է ջունգլի: