ԱՄՆ-ն մասնակից է եղել Եմենում կալանավորների կտտանքներին
Ամերիկացի երկու սենատորներ պահանջել են հետաքննություն անցկացնել Եմենում գտնվող Էմիրությունների գաղտնի կալանավայրերում բանտարկյալների դեմ գործադրված կտտանքներին այդ երկրի մասնակցության մասին:
«CNN Politics» լրատվական կայքէջի հաղորդման համաձայն` սենատորներն ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսին հղած նամակում պահանջել են ամենասեղմ ժամկետներում այդ կալանավայրերում տիրող վիճակի, ինչպես նաև գործադրված կտտանքներին ամերիկացի զորայինների հավանական մասնակցության մասին զեկույց ներկայացնել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ Ջեֆ Դեյվիսն արձագանքելով նամակին, մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների համատեղ գաղտնի առաքելությունների մասին տեղեկությունները չեն կարող բացահայտվել և այս գործի դեպքում էլ բացառություն չի լինելու:
Համաձայն այս հաղորդման` Էմիրություններն ու նրա եմենցի դաշնակիցները 18 գաղտնի կալանավայրեր ունեն Եմենում և հավանաբար ամերիկացի զորայինները մասնակից են եղել այդ կալանավայրերում բանտարկյալների դեմ գործադրված կտտանքներին:
Մեծ թվով հանրահայտ իրավաբանների ու փաստաբանների ընդգծմամբ, ԱՄՆ-ն համարվում է աշխարհում մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարողը: