Թուրքիան վրեժ կլուծի ԱՄՆ-ից
Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ Անկարան ԱՄՆ-ի միջոցով ՔԲԿ-ին և Սիրիայի քուրդ դեմոկրատական ուժերին տրամադրված զենքերի միջոցով հեղված արյան վրեժը լուծելու է այդ զենքերի իսկական տերերից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում Արդարություն և զարգացում կուսակցության հանրահավաքում անդրադառնալով ՔԲԿ-ին ու նաև Սիրիայի հյուսիսում քուրդ դեմոկրատական ուժերին կատարվող ԱՄՆ-ի սպառազինական օժանդակությանն, ասել է. «Թուրքիան ամերիկյան զենքերի միջոցով հեղված արյան ցանկացած կաթիլի վրեժը լուծելու է այդ զենքերի իսկական տերերից»:
«Ինչպես կարելի է մի կողմից ՆԱՏՕ-ի անդամ լինել և միևնույն ժամանակ կապ հաստատել ահաբեկչական խմբերի հովանավոր երկրների հետ»,-հայտարարել է Էրդողանը:
Նա պահանջել է վերանայել ՆԱՏՕ-ի կառուցվածքը` ահաբեկչական խմբերին ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորության պատճառով:
Էրդողանն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ ԱՄՆ-ն ու Թուրքիան բազմիցս պաշտպանելով ահաբեկչական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ-ին, սրել են տարածաշրջանում անապահովությունն ու անկայունությունը և մասնակից են եղել հազարավոր անմեղ մարդկանց սպանությանը: