Ահաբեկիչներն օգտվում են թելեգրամից` պատգամներ ուղարկելու համար
(last modified Mon, 26 Jun 2017 12:52:24 GMT )
Հունիս 26, 2017 17:22 Asia/Tehran
  • Ահաբեկիչներն օգտվում են թելեգրամից` պատգամներ ուղարկելու համար

Ահաբեկչական հարձակումների ընթացքում ահաբեկիչները պատգամներ փոխանցելու համար օգտագործում են ինտերնետային ցանցերը, մասնավորապես` թելեգրամը: Այդ մասին նախազգուշացրել է ՌԴ անվտանգության ծառայությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ՌԴ անվտանգության ծառայությունը` FSB-ն երկուշաբթի օրը հայտարարել է.«Ահաբեկչական խմբերի մասին հետաքննությունների ընթացքում պարզվեց, որ վերջիններս ինտերնետային կարճ հաղորդագրության ծառայություններն օգտագործումն են իրենց պատգամները փոխանցելու համար»:

Կառույցը նշել է, որ ՌԴ-ում ահաբեկչական խմբերի անդամները ամենաշատը օգտագործում են թելեգրամը, որը ահաբեկիչներին հնարավորություն է տալիս բարձր մակարդակի կոդավորված տեղեկություններ փոխանակել և զրուցել միմյանց հետ:

ՌԴ անվտանգության ծառայությունը հայտարարել է. «2017թ. ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունն իրականացնող ահաբեկիչն  օգտագործել է թելեգրամը: Այդ հարձակման հետևանքով զոհվեց 15 մարդ և վիրավորվեցին 102-ը»: