Զարիֆը Փարիզում հանդիպեց իր ֆրանսիացի պաշտոնակցին
https://parstoday.ir/hy/news/world-i65974-Զարիֆը_Փարիզում_հանդիպեց_իր_ֆրանսիացի_պաշտոնակցին
ԻԻՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Ժան Իվ Լոդերիանը Փարիզում մտքերի փոխանակում կատարեցին երկու երկրի հարաբերությունների և Ասիայի արևմուտքի տարածաշրջանի զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 02:40 Asia/Tehran
  • Զարիֆը Փարիզում հանդիպեց իր ֆրանսիացի պաշտոնակցին

ԻԻՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Ժան Իվ Լոդերիանը Փարիզում մտքերի փոխանակում կատարեցին երկու երկրի հարաբերությունների և Ասիայի արևմուտքի տարածաշրջանի զարգացումների շուրջ:

Փարիզից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի գիշեր Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Զարիֆն ու Լոդերիանը մտահոգություն հայտնելով Միջին Արևելքում, մասնավորապես Սիրիայում ու Իրաքում ճգնաժամը շարունակվելու կապակցությամբ, ընդգծեցին ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միատարրության նշանակությունը:

Իրանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները նաև մտքերի փոխանակում կատարեցին երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ուղիների և ՀԳՀԾ-ի կետերի գործադրման շուրջ:

Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց տարածաշրջանում ԻԻՀ-ի կարևոր դերակատարությունը:

Իրանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ հանդիպումից առաջ տեսակցություն ու զրույց ունեցավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռար Լառշեի հետ:

Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի Սենատի նախագահն ասաց. «Ֆրանսիան կարևորում է Իրանի հետ երկկողմ հարաբերությունները և ցանկանում է տարածաշրջանային հարցերում մշտական քաղաքական խորհրդակցություն ունենալ ԻԻՀ-ի հետ»: