Հրաձգություն Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի «Աբբալ» հրապարակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 6 մարդ:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկու մոտոցիկլետավոր գրոհայիններ երկուշաբթի գիշեր կրակել են Թուլուզ քաղաքի «Աբբալ» հրապարակում հավաքված բազմության կողմը և հեռացել են դեպքի վայրից:
Ֆրանսիայի ոստիկանության ուժերը փակելով դեպքի վայրը տանող ճանապարհները հետաքննություն են սկսել:
Դեպքի կապակցությամբ առավել մանրամասնություններ չեն հաղորդվել:
Ֆրանսիան 2015 թվականի սկզբից ահաբեկչական աննախընթաց քայլերի ականատես է եղել:
2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ Փարիզում, իսկ 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Նիսում իրականացված ահաբեկչական հարձակումներում, որի պատասխանատվությունն իր վրա վերցրեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, զոհվեց ավելի քան 210 մարդ:
Ահաբեկչական այս հարձակումներից հետո Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, ինչը շարունակվում է մինչ այսօր: