Նեթանյահու.«Իսրայելն ԱՄՆ-ից ավելի լավ բարեկամ չունի»
https://parstoday.ir/hy/news/world-i66336-Նեթանյահու._Իսրայելն_ԱՄՆ_ից_ավելի_լավ_բարեկամ_չունի
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ԱՄՆ-ից ավելի լավ բարեկամ չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 09:22 Asia/Tehran
  • Նեթանյահու.«Իսրայելն ԱՄՆ-ից ավելի լավ բարեկամ չունի»

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ԱՄՆ-ից ավելի լավ բարեկամ չունի:

Հայֆայի նավահանգստում  «USS George Bush» ավիակիր նավը դիտարկելիս Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ-ն Իսրայելից ավելի լավ բարեկամ չունի և հակառակը:

Հայֆայի նավահանգստում մինչև չորեքշաբթի օրը խարիսխ նետած ամերիկյան այդ հսկա նավը պարունակում է 80 կործանիչ, ուղղաթիռ  և տարբեր զենքեր:

2017 թ. մայիսին բռնագրաված տարածքներ՝ Դոնալդ Թրամփի այցելությունից հետո կրկնապատկվել է Սիոնիստական ռեժիմի հանդգնությունը, քանի որ ամեն օր նոր տեղաշարժեր են կատարվում Իսրայելի նպատակների իրագործման ուղղությամբ:

2016 թվականին Իսրայելի ռեժիմն ընդլայնեց Հորդանան գետի արևմտյան ափին և մյուս պաղեստինյան շրջաններում պաղեստինցիների բնակարանների ավերման գործողությունները։ Անցյալ տարի, ավերվել են պաղեստինցիներին պատկանող հազար բնակարաններ: