ՌԴ-ի և Չինաստանի նախագահները կարևորում են հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/world-i66374-ՌԴ_ի_և_Չինաստանի_նախագահները_կարևորում_են_հարաբերությունների_ընդլայնումը
ՌԴ-ի և Չինաստանի նախագահները կարևորել են ռազմավարական նշանակության երկկողմ հարաբերությունների և համագործակցութունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 14:41 Asia/Tehran
  • ՌԴ-ի և Չինաստանի նախագահները կարևորում են հարաբերությունների ընդլայնումը

ՌԴ-ի և Չինաստանի նախագահները կարևորել են ռազմավարական նշանակության երկկողմ հարաբերությունների և համագործակցութունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հուլիսի 4-ին Չինաստանի նախագահ Շի Ջինփինգի հետ Կրեմլում կայացած հանդիպմանը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ երկրին համարել է միջազգային ոլորտում ՌԴ-ի կարևորագույն գործընկերը: Որպես ՌԴ-ի արտաքաին քաղաքականության հիմնական առաջնահերթություն Պուտինը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Չինաստանի նախագահը նույնպես ասել է.«Ներկա դրությամբ Ռուս-չինական համագործակցությունները պատմական ամենալավ փուլն են թևակոխում և երկկողմ հարաբերությունների հարցում ՌԴ-ն ու Չինաստանը փոխադարձ ջանքեր են գործադրում»:

Երեկ Մոսկվա կատարած այցի մեկնարկին Չինաստանի նախագահն ասել էր.«ՌԴ-ն ու Չինաստանը ամենավստահելի գործընկերներն են ռազմավարական ոլորտում»: