Ռուսաստանը հակընդդեմ պատժամիջոցներ է հայտարարել ԵՄ-ի 28 երկրի դեմ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Եվրամիության դեմ պատժամիջոցները 18 ամսով երկարաձգելու մասին փաստաթուղթը : Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Չորեքշաբթի օրը Դմիտրի Մեդվեդևի կողմից 18 ամսով պատժամիջոցների երկարաձգման մասին փաստաթղթի ստորագրումը պատասխան քայլ է ԵՄ-ի 28 անդամ երկրների կողմից իրականացվող հակառուսական եռամյա միջոցառումներին:
ՌԴ վարչապետն ասել է,որ ռուս հողագործները բազմիցս պահանջել են երկարաձգել արևմտյան երկրների նկատմամբ պարենային էմբարգոն :
ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հրամայել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել ԵՄ-ի դեմ պատժամիջոցները:
Ռուսաստանը այդ որոշումն ընդունել է ԵՄ-ի հակառուսական տնտեսական շրջափակումների երկարաձգումից հետո: