Ադրբեջանը գումար չունի Ռուսաստանից գնված զենքի դիմաց վճարելու համար
Մարտ 03, 2016 14:16 Asia/Tehran
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ժամանել է Բաքու, հաղորդում է Kommersant-ը: Նշվում է, որ Ռոգոզինը մեկնել է Բաքու՝ ռազմատեխնիկական հարցեր կարգավորելու նպատակով:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ որոշ խնդիրներ են ծագել զենքի մատակարարման պայմանագրերի հարցում, քանի որ Ադրբեջանը բավարար գումար չունի զենքի դիմաց վճարելու համար:
«Նավթի գների անկումն ազդել է բոլորի վրա, այդ թվում՝ մեր ադրբեջանցի գործընկերների»,- ասել է աղբյուրը:
araratnews.am
3/3/2016
Պիտակ