Ֆրանսիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը
Ֆրանսիայի խորհրդարանը հինգշաբթի օրն այդ երկրում արտակարգ վիճակի օրենքի գործադրման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 1-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայում 2015 թվականի նոյեմբերի 13-ին 130 զոհեր խլած և 350 հոգու վիրավորվելու պատճառ դարձած հարձակումից հետո սահմանված արտակարգ վիճակի օրենքը շարունակվում է գործել, ինչը Ալժիրի պատերազմի ժամանակ հաստատված արտակարգ դրությունից հետո, տևողությամբ աննախադեպ է:
Ֆրանսիայում արտակարգ դրության օրենքի գործադրման ժամկետը պետք է ավարտվեր հուլիսի 15-ին:
Հատկանշական է, որ այդ երկրի իրավապաշտպան խմբերը քննադատել են արտակարգ դրության հաստատումը և հայտարարել, որ այդ օրենքը ոտնահարում է մարդկանց ազատությունները և վերացնում է օրենքի իշխանությունը:
Արտակարգ դրության օրենքը Ֆրանսիայի ոստիկանության ուժերին թույլատրում է առանց սեփականատիրոջ համաձայնության ու թույլտվության, մտնել տներն ու ձերբակալել կասկածյալներին: Նույն օրենքը նաև թույլատրում է հետախուզել ու վերահսկել համակարգչային ու հեռախոսային կապերը: