Ֆրանսիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը
https://parstoday.ir/hy/news/world-i66586-Ֆրանսիայում_արտակարգ_դրությունը_երկարաձգվել_է_մինչև_նոյեմբերի_1_ը
Ֆրանսիայի խորհրդարանը հինգշաբթի օրն այդ երկրում արտակարգ վիճակի օրենքի գործադրման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 1-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2017 03:05 Asia/Tehran
  • Ֆրանսիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը

Ֆրանսիայի խորհրդարանը հինգշաբթի օրն այդ երկրում արտակարգ վիճակի օրենքի գործադրման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 1-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայում 2015 թվականի նոյեմբերի 13-ին 130 զոհեր խլած և 350 հոգու վիրավորվելու պատճառ դարձած  հարձակումից հետո սահմանված արտակարգ վիճակի օրենքը շարունակվում է գործել, ինչը Ալժիրի պատերազմի ժամանակ հաստատված արտակարգ դրությունից հետո, տևողությամբ աննախադեպ է:

Ֆրանսիայում արտակարգ դրության օրենքի գործադրման ժամկետը պետք է ավարտվեր հուլիսի 15-ին:

Հատկանշական է, որ այդ երկրի իրավապաշտպան խմբերը քննադատել են արտակարգ դրության հաստատումը և հայտարարել, որ այդ օրենքը ոտնահարում է մարդկանց ազատությունները և վերացնում է օրենքի իշխանությունը:

Արտակարգ դրության օրենքը Ֆրանսիայի ոստիկանության ուժերին թույլատրում է առանց սեփականատիրոջ համաձայնության ու թույլտվության, մտնել տներն ու ձերբակալել կասկածյալներին: Նույն օրենքը նաև թույլատրում է հետախուզել ու վերահսկել համակարգչային ու հեռախոսային կապերը: