G20-ի շրջանակներում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i66714-g20_ի_շրջանակներում_մեկնարկել_է_Պուտին_Էրդողան_հանդիպումը
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 12:30 Asia/Tehran
  • G20-ի շրջանակներում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Առանձնազրույցից առաջ, որը տևել է շուրջ մեկ ժամ, լրագրողներին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ տնտեսական, զբոսաշրջության և զարգացման, պաշտպանական արդյունաբերության բնագավառներում ռուս-թուրքական հարաբերությունները նոր թափ կստանան և ավելի խորը բնույթ կունենան: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին է հայտնում թուրքական «Anadolu» լրատվական կայքը՝ մեջբերելով նախագահ Էրդողանի խոսքերը:

«Այն հարցերը, որոնք վերաբերում են տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողություններին, Սիրիային և Իրաքին, վեր են ամեն ինչից: Սակայն մեր հանդիպմանը մեծ կարևորություն ներկայացնող հարց է նաև ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների խորացումը»- հույս է հայտնել նա:

lragir.am/