Իլհամ Ալիևը հանդիպել է Դմիտրի Ռոգոզինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i6673-Իլհամ_Ալիևը_հանդիպել_է_Դմիտրի_Ռոգոզինի_հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2016 15:21 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը հանդիպել է Դմիտրի Ռոգոզինի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին։

Դրա մասին Ռոգոզինը գրել է Facebook-ի իր էջում։ Ռոգոզինը տեղադրել է Ալիևի հետ իր լուսանկարը և գրել, որ դրական բանակցություններ է ունեցել նրա հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում խնդիրներ են ծագել, որոնց կարգավորմանն էլ միտված է Ռոգոզոնի ադրբեջանական այցը։

Մասնավորապես, նավթի գնանկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարումներ կատարել ավելի վաղ կնքած զենքի մատակարարումների պայմանագրերով։ Չէր բացառվել նաև, որ ադրբեջանական կողմը կարող էր բանակցությունների ժամանակ բարձրացնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցը։

1in.am

3/3/2016