Մեկնարկել է մուսուլման հոգևոր առաջնորդների եվրոպական ուղևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i66738-Մեկնարկել_է_մուսուլման_հոգևոր_առաջնորդների_եվրոպական_ուղևորությունը
Մի քանի երկրների մուսուլման հոգևոր առաջնորդները և աղոթապետերը սկսել են իրենց եվրոպական ուղևորությունը ,նախ այցելելով Փարիզի այն վայրերը, որտեղ վերջերս ահաբեկչական հարձակումներ են իրականացվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 14:22 Asia/Tehran
  • Մեկնարկել է մուսուլման հոգևոր առաջնորդների եվրոպական ուղևորությունը

Մի քանի երկրների մուսուլման հոգևոր առաջնորդները և աղոթապետերը սկսել են իրենց եվրոպական ուղևորությունը ,նախ այցելելով Փարիզի այն վայրերը, որտեղ վերջերս ահաբեկչական հարձակումներ են իրականացվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը մեծարելու և բռնությունը դատապարտելու նպատակով Ֆրանսիայի, Բելգիայի, Բրիտանիայի և Թունիսի մուսուլման հոգևոր առաջնորդներն ու աղոթապետերը մյուս կրոնական համայնքների ներկայացուցիչների ուղեկցությամբ շաբաթ օրը այցելել են Փարիզի այն թաղամասը, որտեղ հրաձգության հետևանքով մի ոստիկան է սպանվել:

Այս ծրագրի կազմակերպիչներն ասել են, որ  Փարիզից մեկնելու են Բեռլին հանդիպելու Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելին: Նրանք նաև կայցելեն  Բրյուսել և Նիս  քաղաքներ և հուլիսի 14-ին կվերադառնան Փարիզ:

 Ֆրանսիայի  Նիս քաղաքում 2016 թվականի հուլիսի 14-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

Մզկիթի աղոթապետ Հասան Շալղումին  France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է.«Մեր կրոնը և իսլամական արժեքները դեմ են այդ ահաբեկիչներին»: