G20-ի ղեկավարներին մտահոգում է ահաբեկիչների վերադարձը
https://parstoday.ir/hy/news/world-i66740-g20_ի_ղեկավարներին_մտահոգում_է_ահաբեկիչների_վերադարձը
G20-ի ղեկավարները մտահոգություն են հայտնել Սիրիայից և Իրաքից ահաբեկիչների վերադարձի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 14:43 Asia/Tehran
  • G20-ի ղեկավարներին մտահոգում է ահաբեկիչների վերադարձը

G20-ի ղեկավարները մտահոգություն են հայտնել Սիրիայից և Իրաքից ահաբեկիչների վերադարձի կապակցությամբ:

«Le Monde» ֆրանսական օրաթերթի հաղորդման համաձայն՝ Իրաքից և Սիրիայից ահաբեկիչների վերադարձի կապակցությամբ մտահոգություն հայտնելով, G20-ի ղեկավարները փորձում են կոնսենսուսի գալ ահաբեկչության դեմ պայքարի համար:

Արդյունաբերական մեծ երկրների ղեկավարներն, ուրբաթ օրը համատեղ հաղորդագրություն հրապարակելով, դատապարտել են ահաբեկիչներին ֆինանսավորումը ՝ կարևորելով փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ հատուկ քայլերի նախաձեռնումը:

Հաղորդագրությունում հատուկ խմբին կոչ է արվել նախաձեռնել ֆինանսական միջոցառումներ, լինել զգուշավոր ահաբեկչության նկատմամբ, աջակցել պետություններին կազմակերպված հանցագործությունների՝ այդ թվում զենքի մաքսանենգման, անտիկ իրերի կողոպուտի, դրամաշորթության, թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարում:

G20-ի գագաթնաժողովի մասնակիցները նաև տարբեր պետություններին կոչ են արել առավել ակտիվ համագործակցություն ծավալել ՝ ծայրահեղականների քարոզչությունների դեմ պայքարի նպատակով: