Համբուրգում մեկնարկել է Պուտինի, Մերկելի եւ Մակրոնի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i66756-Համբուրգում_մեկնարկել_է_Պուտինի_Մերկելի_եւ_Մակրոնի_հանդիպումը
Համբուրգի «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 18:04 Asia/Tehran
  • Համբուրգում մեկնարկել է Պուտինի, Մերկելի եւ Մակրոնի հանդիպումը

Համբուրգի «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջնորդների զրույցն ընթանում է աշխատանքային նախաճաշի շուրջ, սպասվում է, որ նրանք կքննարկեն «Քսանյակի» խնդիրները, միջազգային օրակարգի հրատապ հարցերը` շեշտադրում կատարելով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վրա:

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրը քննարկվում է տարբեր ձեւաչափերով բանակցությունների ընթացքում, մասնավորապես «նորմանդական»` Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի մասնակցում Համբուրգում Պուտին, Մակրոն եւ Մերկել զրույցին. Ուկրաինան չի մտել նախօրեին մեկնարկած «Քսանյակի» գագաթնաժողովին հատուկ հրավիրված երկրների մեջ:

News.am