Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը
https://parstoday.ir/hy/news/world-i66792-Մոնղոլիայի_նախագահական_ընտրություններում_հաղթել_է_ընդդիմության_ներկայացուցիչը
Մոնղոլիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խալթմագիյն Բատուլգան, ով առաջ է անցել իշխող Ժողովրդական կուսակցության իր մրցակցից՝ ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2017 09:03 Asia/Tehran
  • Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը

Մոնղոլիայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խալթմագիյն Բատուլգան, ով առաջ է անցել իշխող Ժողովրդական կուսակցության իր մրցակցից՝ ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ:

 Գլխավոր ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ Դեմոկրատ Բատուլգան հավաքել է ձայների 50,6%-ը, իսկ նրա մրցակիցը՝ խորհրդարանի խոսնակ և Ժողովրդական կուսակցության անդամ Միեգոմբին Էնխբոլդը ստացել է քվեների 41,2%-ը:

«Մոնղոլիան հաղթել է: Ես այժմ իսկ կսկսեմ աշխատել տնտեսական խնդիրների լուծման շուրջ և կազատեմ Մոնղոլիայի բնակիչներին պարտքերից, ինչպես և խոստացել եմ»,- ասել է նորընտիր նախագահը՝ հաղթանակից անմիջապես հետո:

Tert.am