Ժնևում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i66926-Ժնևում_մեկնարկել_են_Սիրիայի_հարցով_բանակցությունները
Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը՝ Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հուլիս 10, 2017 19:27 Asia/Tehran
  • Ժնևում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները

Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը՝ Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Նախքան բանակցությունների մեկնարկը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան և Սիրիայի կառավարության գործուղված ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին երկկողմ հանդիպում են ունեցել: 

Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլում քննարկվելու են անցումային կառավարության,  ընտրությունների, ահաբեկչության դեմ պայքարի և Սահմանադրության հետ կապված հարցեր:

Սիրիայի  հարցով բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 19-ին, որն ապարդյուն էր անցել: