Սոցհարցում.«Աշխարհում ՀԳՀԾ-ի դեմ ուղղված քաղաքականությունը մեկուսացվել է»
https://parstoday.ir/hy/news/world-i67104-Սոցհարցում._Աշխարհում_ՀԳՀԾ_ի_դեմ_ուղղված_քաղաքականությունը_մեկուսացվել_է
Աշխարհի 27 երկրի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ բացառությամբ Հորդանանում ու Իսրայելում, հարցվածների մեծ մասը դեմ են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 14:48 Asia/Tehran
  • Սոցհարցում.«Աշխարհում ՀԳՀԾ-ի դեմ ուղղված քաղաքականությունը մեկուսացվել է»

Աշխարհի 27 երկրի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ բացառությամբ Հորդանանում ու Իսրայելում, հարցվածների մեծ մասը դեմ են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությանը:

Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի , Լատինական Ամերիկայի և հեռավոր Արևելքի ավելի քան 40 հազար քաղաքացիների շրջանում Pew հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքներից պարզվում  է, որ Գերմանիայի ժողովրդի ավելի քան 71, կանադացիների 60 և բրիտանացիների 58 տոկոսը դեմ են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չեղարկելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը:

Ըստ սոցհարցման արդյունքների՝ Պաղեստինի օկուպացված տարածքների ու սիոնիստաբնակ ավանների բնակիչների 67 և հորդանանցիների 59 տոկոսը կողմ են ՀԳՀԾ-ն չեղարկելու  Թրամփի քաղաքականությանը: