Փարիզում հնչել է «Մահ Թրամփին» կարգախոսը
https://parstoday.ir/hy/news/world-i67218-Փարիզում_հնչել_է_Մահ_Թրամփին_կարգախոսը
Ֆրանսիայում բնակվող ամերիկացիները Փարիզում համախմբվելով, բողոքել են ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականության դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2017 11:49 Asia/Tehran
  • Փարիզում հնչել է «Մահ Թրամփին» կարգախոսը

Ֆրանսիայում բնակվող ամերիկացիները Փարիզում համախմբվելով, բողոքել են ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականության դեմ:

Դոնալդ Թրամփի Փարիզ այցելությանը զուգընթաց, Ֆրանսիայում բնակվող ամերիկացիները հավաքվելով մայրաքաղաքի կենտրոնական մասում, կրել են ԱՄՆ նախագահի քաղաքականությունը դատապարտող պաստառներ, որոնց վրա գրված էին «Մահ Թրամփին» , «Ֆրանսիան և ԱՄՆ-ը ՝ այո, Թրամփը ՝ ոչ» և «Արտասահմանյան քիմիական նյութերի Ֆրանսիա ներմուծումն արգելված է, ապա Թրամփն ինչո՞ւ է եկել» :

Հինգշաբթի օրն անվտանգության խիստ միջոցառումների ներքո, ԱՄՆ նախագահը Փարիզ է այցելել ՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպելու, նաև այդ երկրի անկախության օրվա միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Ֆրանսիայի քաղաքական ու մեդիա գործիչները հարցականի տակ դնելով Թրամփին այդ երկիր հրավիրելու հարցը, դա գնահատել են ֆրանսացիների նկատմամբ անհարգալից մոտեցում: Նրանց համոզմամբ՝ Ֆրանսիայի անկախության օրվա միջոցառումներին Թրամփի մասնակցությունը համարվում է  երկրի անկախությանը հասցված հարված:

 Ոչ պաշտոնական հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ նախագահը Բրիտանիայում զանգվածային ցույցերի վախից, մտադիր է չեղարկել իր ոչ-պաշտոնական այցն այդ երկիր: Նա Ֆրանսիայից հետո Բրիտանիա էր մեկնելու: