Չինաստանը դատապարտել է Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհումը Լյու Սյաոբոյին
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է 2010թ. Նոբելյան խաղաղության մրցանակը կառավարության ընդդիմադիր Լյու Սյաոբոյին շնորհելը:
Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն` ուրբաթ օրը Պեկինում կայացած մամլո ասուլիսում Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգն ասել է.«Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհումը Լյու Սյաոբոյին հակասում է այդ մրցանակի հետապնդած նպատակներին»:
Ուրբաթ օրը Չինաստանի արտգործնախարարությունը մերժել է որոշ երկրների քննադատությունն կապված Լյու Սյաոբոյի մահվան հետ և դա ներքին հարց է համարել, նշելով, որ նրա բուժման համար անհրաժեշտ ամեն ինչ արվել էր:
Չինաստանի կառավարության ընդդիմադիր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն մահացել է հինգշաբթի օրը 61 տարեկան հասակում: Նա տառապում էր լյարդի քաղցկեղով:
2009 թվականին Լյու Սյաոբոն դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման պետական կարգը տապալելու փորձի մեղադրանքով։