Լավրովը վստահելի գործընկեր չի համարում ԵՄ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i67464-Լավրովը_վստահելի_գործընկեր_չի_համարում_ԵՄ_ին
Ռուսաստանի ԱԳ նախարարն ակնարկելով այդ երկրի դեմ արևմուտքի ու հատկապես ԵՄ-ի պատժամիջոցներին ասել է. «Մոսկվան պարտավոր է պատասխան քայլի դիմել և փորձ կատարել ձերբազատվելու անվստահելի գործընկերների կախվածությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2017 03:06 Asia/Tehran
  • Լավրովը վստահելի գործընկեր չի համարում ԵՄ-ին

Ռուսաստանի ԱԳ նախարարն ակնարկելով այդ երկրի դեմ արևմուտքի ու հատկապես ԵՄ-ի պատժամիջոցներին ասել է. «Մոսկվան պարտավոր է պատասխան քայլի դիմել և փորձ կատարել ձերբազատվելու անվստահելի գործընկերների կախվածությունից»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրը Մոսկվայում լրագրողների ու քաղաքական վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Մոսկվան չի բանակցելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների հետ և պարտավոր է պատասխան քայլ ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք պատրաստ են իրենց ազգային շահերը զոհաբերել գեոպոլետիկական խաղերում»:

«Պատժամիջոցները և քաղաքական ու տնտեսական անարդար մրցակցություններն աշխարհի կայունության վրա բացասական ազդեցություն են գործում»․ հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ԵՄ-ի պատժամիջոցների շարունակվելը թուլության և անդամ երկրների շահերի հանդեպ այդ միության անուշադրության վկայություն է համարել և հայտարարել է. «Այս քայլն ապացուցում է, որ այլևս ԵՄ-ին չի կարելի միջազգային անկախ դերակատար համարել»: