Սիրիայի հարցում ԵՄ-ը սատարում է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i67498-Սիրիայի_հարցում_ԵՄ_ը_սատարում_է_ԱՄՆ_ին
Սիրիայի նկատմամբ իր երկակի քաղաքականությունը շարունակելով, Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել սիրիացի մի քանի պաշտոնյաների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2017 13:18 Asia/Tehran
  • Սիրիայի հարցում ԵՄ-ը սատարում է ԱՄՆ-ին

Սիրիայի նկատմամբ իր երկակի քաղաքականությունը շարունակելով, Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել սիրիացի մի քանի պաշտոնյաների դեմ:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիությունը երկուշաբթի օրը պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակում ավելացրել է Սիրիայի կառավարության ևս 16 պաշտոնյաների անունը:

Ցուցակում կան սիրիացի  ռազմական  ու գիտական ութական անուններ, որտեղ հիմք ընդունելով եվրոպական որոշ երկրների հայտարարությունը, Եվրամիությունը հայտնել է, թե հիշյալ պաշտոնյաները դեր են ունեցել խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքերի կիրառման գործում:

Նույն այս չապացուցված կասկածանքով, ապրիլի 4-ին Սիրիայի Խան Շեյխունի դեմ քիմիական դեպքից անմիջապես հետո ԱՄՆ-ը ապրիլի 7-ին ավիահարձակում կատարեց Սիրիայի Ալ-Շաարիթ շրջանի վրա:

Սիրիայի կառավարությունը հայարարել է, որ ահաբեկչական խմբերի դեմ  բանակի և նրա դաշնակիցների արձանագրած մեծ հաջողություններից հետո, ԱՄՆ-ը և Արևմուտքը մեղադրանքներ են ներկայացնում Սիրիայի դեմ, այդ երկրի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարությունը թուլացնելու նպատակով: