Զարիֆը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/world-i67532-Զարիֆը_հանդիպեց_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարին
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում ու զրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2017 03:05 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում ու զրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները:

ՄԱԿ-ի կայուն զարգացման նստաշրջանին մասնակցելու նպատակով անցած ուրբաթ օրը Նյու Յորք ուղևորված Զարիֆն այդ նստաշրջանին առընթեր երկկողմ հանդիպումներ է ունենալու այդ կազմակերպության և այլ երկրների պաշտոնատարների հետ:

Նյու Յորք կատարած ուղևորության ընթացքում Զարիֆին ընկերակցում են ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալներ Աբբաս Էրաղչին և Մաջիդ Թախթ Ռավանչին:

Զարիֆն այսօր ԱՄՆ-ի «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» հետազոտական կենտրոնում ելույթ է ունենալու Միջին Արևելքի զարգացումների և միջազգային կարևոր հարցերի շուրջ և պատասխանելու է լրագրողների հարցերին: